slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է ստանալ շնորհակալական նամակներ և գրություններ արտասահմանյան գործընկեր կառույցներից

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը շարունակում է  ստանալ բազմաթիվ շնորհակալական նամակներ և գրություններ արտասահմանյան գործընկեր կառուցներից՝ 2019թ. սեպտեմբերի 25-27-ը Երևանում կազմակերպված Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բարձր մակարդակով կազմակերպման, երկարատև և արդյունավետ համագործակցության հիմքերի ամրապնդման, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված նոր հեռանկարների և գիտագործնական կապերի ձևավորման համար: 
Հիշեցնենք՝ 2019թ. սեպտեմբերի 25-ից 27–ը Երևանում անցկացված «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին մասնակցում էին արտերկրի մի շարք հեղինակավոր դատափորձագիտական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Գիտաժողովի շրջանակներում միջազգային համագործակցության մասին պայմանագրեր և հուշագրեր ստորագրվեցին մասնակից պետությունների առաջատար փորձագիտական կառույցների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև։
Փորձաքննությունների ազգային բյուրոն հավատարիմ է մնում Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտության զարգացմանն ու ոլորտի գործունեությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված կարևոր առաքելության իրականացման գործին:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow